Իռլանդիայի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Կոլլունի գյուղում անսպասելի բռնկված փոթորիկն այնքան ուժեղ էր, որ արմատխիլ առեց գյուղի մոտ աճող բազմադարյա ծառը: Փոթորկից հետո արմատախիլ ծառին մոտեցած գյուղացիներին ահասարսուռ հայտնագործություն էր սպասում:
Հենց ծառի տակ մարդկային ոսկորներ էին: Դեպքի վայր ժամանած փորձագետները պարզեցին, որ կմախքը պատկանում է 20-ամյա պատանու: Նրանց նաւ հաջողվեց պարզել, որ նա մահացել է բռնության արդյունքում՝ սուր-կտրող գործիքիով (ամենայն հավանականությամբ՝ դանակով) հասցված մի քանի հարվածներից:
Սակայն ամենից շատ մարդկանց զարմացրեց կմախքի տարիքը: Փորձաքննությունները ցույց տվեցին, որ պատանին թաղվել է 1030-1300 թվականներն ընկած ժամանակահատվածում ու դրանից հետո, նրա գերեզմանի վրա հասցրել է հաստափոր բարդի բուսնել, որը՝ հողմի արդյունքում արմատախիլ լինելու պահին, արդեն առնվազն 215 տարեկան էր: Իր դարավոր կյանքի ընթացքում, ծառը հասցրել էր արմատների մեջ փաթաթել դժբախտ պատանու կմախքը ու դրա համար էլ այն դուրս էր եկել հողի երես, երբ ծառն ընկել էր:



