Հայոց եռագույնը` Երևանի երկնակամարում. ֆոտոշարք
LifestyleNews.am-ը գրում է.
Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակից օդ բարձրացած օդապարիկն իր հետ բարձրացրեց և մոտ մեկ ժամ օդում ծածանեց Հայաստանի պետական դրոշը:
Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի եւ Skyball կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված եռագույնի ծածանմանը հետեւում էին տասնյակ քաղաքացիներ:
Նշենք, որ Հանրապետության հրապարակի կենտրոնից նման խորհրդանշական թռիչք է իրականացվել նաև քսանչորս տարի առաջ՝ 1991թ.:





