Վայոց ձորում տեղի ունեցած սողանքի հետևանքով ջրագծեր են վնասվել
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 22-ին` ժամը 09.52-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք մոտ 350 քմ մակերեսով, ինչի հետևանքով վնասվել են Մոզրով և Գնիշիկ գյուղերի խմելու ջրագծերը (մոտ 20 մ):
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում Կապի և տրանսպորտի, Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների