Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տեղական և տարածքային կառավարման ոլորտում Հայաստանն օգտվում է ֆրանսիական փորձից

Society

ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուր մարզի Ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը: Այն ղեկավարել է խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման նպատկն է եղել քննարկել Լոռու և Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր Լազուր մարզերի միջև իրականացված համագործակցային աշխատանքները և նախանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Լոռի և Պրովանս-Ալպեր Լազուր մարզերը համագործակցում են 1997թ-ից: Այդ ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, զբոսաշրջության և անասնապահության զարգացման ոլորտներում: 2012թ. կողմերի միջև կնքվել է «2012-14թթ. համագործակցության համաձայնագիր»` Լոռիում Ֆրանկոֆոնիայի, զբոսաշրջության և անասնաբուծության զարգացման հարցում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Այս շրջանակներում են ստեղծվել նաև «Տուրիզմի զարգացման հիմնադրամը», «Տուրիզմի գրասենյակը», և կազմակերպվել են զբոսավարների պատրաստման դասընթացներ:

Նախարար Արմեն Երիցյանի և նախարարության աշխատակազմի անունից ողջունելով հյուրերին` Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ ՏԿԱԻ նախարարությունն ունի Ֆրանսիայի հետ համագործակցության երկար պատմություն, և դա ընդգրկում է թե’ ԱԻ, թե’ տարածքային կառավարման ոլորտները: Նա նկատել է, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ֆրանսիացի փրկարարներն առաջիններից էին, որ եկան աղետի գոտի ու անգնահատելի օգնություն և աջակցություն ցուցաբերեցին տուժածներին:

«ՀՀ ԱԻ համակարգի ձևավորման հարցում ևս Ֆրանսիան մեծ ավանդ ունի, և ներկայումս ձևավորված սերտ փոխգործակցության շնորհիվ փորձում ենք ներդնել ֆրանսիական հարուստ փորձը: Տեղական և տարածքային կառավարման ոլորտում ևս Հայաստանն օգտվում է ֆրանսիական փորձից: Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որի հետ Հայաստանը ռեգիոնների մակարդակով ձևավորել է ինստիտուցիոնալ գործակցություն, ինչն ապակենտրոնացված համագործակցության ամենալավ օրինակն է»,-նշել է Վաչե Տերտերյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավար Պատրիկ Ալմանդը նշել է, որ Լոռու մարզի հետ համագորածկցությունն սկսվել է առողջապահության ոլորտից` հետզհետե ներառելով այլ ոլորտներ ևս: Նրա խոսքով` մարզում լեզվի ուսուցման կենտրոնների հիմնումը պայմաններ է ստեղծել նաև ֆրանկոֆոնիայի զարգացման համար: «Մենք տեղյակ ենք, թե ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում ՏԿԱԻ նախարարը մարզերի, իսկ այս պարագայում` Լոռու զարգացմանը: Ինչպես գիտեք, մեր պետությունների երկու մարզերի միջև արդեն կնքվել է «2012-14թթ. համագործակ ցության համաձայնագիր», օրերս կստորագրվի նաև «2015-17թթ. համագործակցության համաձայնագիրը», որում կպահպանվեն գործակցության նույն ուղղությունները: Լոռին «դատապարտված» է զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում, իսկ «Տուրիզմի գրասենյակի» բացումը էլ ավելի կնպաստի այս ուղղության զարգացմանը: Մինչ այս կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք, քանի որ մեկ տարվա ընթացքում մարզում զբոսաշրջությունը զարգացել է 20 տոկոսով»,-ավելացրել է պատվիրակության ղեկավարը:

Պատրիկ Ալմանդը մատնանշել է նաև մարզի հետ գյուղատնտեսության ոլորտում իրականցավող ծրագրերը` մասնավորապես ընդգծելով ոչխարաբուծության զարգացման հարցում լուրջ մոտեցումների և նախագծերի մշակումը:

Հանդիպման ավարտին հյուրերը տեսաֆիլմերի միջոցով ծանոթացել են ՏԿԱԻ նախարարության ստեղծման պատմությանը, շրջայց են կատարել նախարարությունում և ծանոթացել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին: Նրանք տպավորվել են նախարարության աշխատակազմում շուրջ 3 տասնյակ հաշմանդամ աշխատակիցների առկայությամբ: 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live