Ալլա Պուգաչովայի նախկին գործընկերը «իրենով է արել» նրա իրերը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ալլա Պուգաչովայի եւ նրա գործընկեր Իրսոն Կուդիկովայի միջեւ սկանդալը նոր թափ է հավաքում։ Նախկին գործընկերների՝ միմյանց հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո, Պուգաչովային է մնացել տարածք՝ Նոր Արբատում, իսկ Կուդիկովային՝ դպրոց՝ Իտալական թաղամասում։ Այս երկու տարածքների ինտերիերի դիզայնով զբաղվել է Պուգաչովայի ընկերուհին՝ Միլա Ստավիցկայան։
«Ցավոք, մենք այդպես էլ չենք կարողացել վերցնել իրերը, որոնք Ալլան գնել էր երկրորդ դպրոցի համար՝ կահույք, երաժշտական գործիքներ։ Մեր ներկայացուցիչներին ներս չեն թողել։ Ստիպված ենք եղել նորից գնել այդ ամբողջ տեխնիկան», – Ստավիցկայայի խոսքերն է մեջբերում StarНit-ը։
Պուգաչովայի փաստաբան Մարինա Մուրաշովան էլ ասել է. «Իրսոնը Նոր Արբատից վերցրել է իր բոլոր իրերը, դրան ոչ ոք չի ընդդիմացել։ Իսկ, ահա, Ալլա Բարիսովնային իսկապես շատ բան չեն վերադարձրել»։
- See more at: http://style.news.am/arm/news/24958/alla-pugachovayi-nakhkin-gortsynkery-irenov-e-arel-nra-irery.html#sthash.GTNbyuGj.dpuf