Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը բրազիլական շուկան պետք է դիտարկի որպես իր արտադրանքի սպառող. ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան

Economics

Հայաստանն ու Բրազիլիան ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը լիովին չի իրացվում: Այս մասին սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նրա խոսքով` Հայաստանը բրազիլական շուկան պետք է դիտարկի որպես իր արտադրանքի սպառող, սակայն Հայաստանից արտահանման ծավալները գոհացուցիչ չեն: «Հայաստանի ու Բրազիլիայի փոխադարձ առևտուրն այնքան էլ մեծ չէ, որքան պետք է լիներ: Մոտ 37 միլիոն դոլարի առևտուր է կայացել երկու երկրների միջև մինչ օրս, որը վատ ցուցանիշ չէ, բայց ցանկալի չափով չի իրականանում», Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց դեսպանը` նշելով, որ դրանում մեծ բաժինը կազմում է Բրազիլիայից Հայաստան բերվող ապրանքը:

Դեսպանի խոսքով` Բրազիլիայից, հիմնականում, սննդամթերք է ներմուծվում Հայաստան, ինչը բնական է, քանի որ այն սննդի արդյունաբերության խոշորագույն ներկայացուցիչ է աշխարհում: «Հայաստան է բերվում թռչնամիս, ծխախոտ, սուրճ, շոկոլադ, շոկոլադային այլ ապրանքներ: Հայաստանից էլ Բրազիլիա է արտահանվում հագուստ, լամպեր, սարքավորումներ, մոլիբդեն, պղինձ»,-նշեց Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն` հարց բարձրացնելով` դա բավակա՞ն է, արդյոք, չենք կարո՞ղ ավելին:

Նա նկատեց, որ համաշխարհային շուկայում Հայաստանը հայտնի է իր գյուղատնտեսական մթերքներով, գինիով, կոնյակով, հյութերով, գարեջրով, բայց, չգիտես ինչու, այդ ապրանքները բավարար քանակությամբ ներկայացված չեն բրազիլական շուկայում:

Դեսպանը նշեց, որ հայ-բրազիլական առևտրային հարաբերությունների ցածր մակարդակը բացատրվում է երկրների միջև հեռավորությամբ, ուղղակի ճանապարհների բացակայությամբ, ինչն, ըստ նրա, այնքան էլ արդարացված հիմնավորում չէ, քանի որ Հայաստանի հարևան Վրաստանի հետ Բրազիլիան մի քանի անգամ ավելի շրջանառություն ունի: Նրա խոսքով` Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը 150 միլիոն դոլար է կազմում:

Հայաստանում Բրազիլիայի դեսպանը վստահեցրեց, որ իրենց գործարարներն ուղիներ են փնտրում Հայաստանի հետ առևտուրը զարգացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանից Բրազիլիա հայկական ապրանքների արտահանման խթանմանը, ապա դեսպանի դիտարկմամբ` կառավարության կողմից գերակա ճանաչված շատ ոլորտների ապրանքների ուղղությամբ կարող է դա լինել: «Դրանց շարքում է սարքավորումների արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Մենք գիտենք, որ որոշ ընկերություններ արդեն ՏՏ ապրանքներ են վաճառում Բրազիլիային: Ես տեղեկություններ ունեմ, որ արտահանման չափերը շատանում են և զարմացած չեմ, քանի որ Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին  զարգացած է»,-հայտնեց Բրազիլիայի դեսպանը:

Նա խորհուրդ տվեց հայ գործարարներին գնալ Բրազիլիա, հանդիպել այնտեղի գործարարների, առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնակցել առևտրի տոնավաճառների, որոնք կարող են նոր հեռանկարներ բացել Բրազիլիայի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով: «Սան Պաուլոյում մեծաթիվ հայկական համայնքը կա, որն այս առումով մեծ անելիքներ ունի»,-նկատեց նա:

Անդրադառնալով Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության փաստին` դեսպանը նկատեց, որ դա ևս նոր շուկաներ գրավելու առիթ է, պարզապես այդ փաստերը պետք է հայտնի դառնան բրազիլացի գործարարներին:

«Բրազիլացիները նաև շատ ակտիվ զբոսաշրջիկներ են, ես փորձեցի գտնել, թե որքան զբոսաշրջիկ է Բրազիլիայից եկել Հայաստան, բայց չկարողացա թվեր հայթայթել»,-նշեց դեսպանը` հավելելով, որ նրանք այնքան էլ մեծաթիվ չեն լինի:

Դիվանագետը հիշեց, որ բրազիլական կինոարտադրության մեջ մեծ հռչակ ունեցող «Globo TV»-ին Հայաստանի մասին փաստագրական հաղորդում է պատրաստել, որից հետո շատ զբոսաշրջիկներ հետաքրքրվել են Հայաստանով:

Բանախոսի դիտարկմամբ` եթե Հայաստանը ներգրավվի զբոսաշրջային այնպիսի փաթեթների մեջ, որոնք առաջարկում են այց այս տարածաշրջան, ապա բրազիլացի տուրիստներն ավելի հակված կլինեն գալ այստեղ: Դեպսանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի Հայաստանից Բրազիլիա կայցելեն մեծ թվով զբոսաշրջիկներ, քանի որ Ռիո Դե Ժանեյրոյում կայանալու են ամառային Օլիմպիական խաղերը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine