Երևանում սեպտեմբերի 11-17-ը ծնվել է 587 երեխա
SocietyՄայրաքաղաքում սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 587 երեխա, որոնցից 294 տղա է, 293-ն աղջիկ։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35235 քաղաքացի: