Հայր Լեւոն Զեքիյանն ու Ժան-Պիեռ Մահեն ներկայացան Նարեկացիական ընթերցումներով
CultureԿաթոլիկ եկեղեցու կողմից Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր նշանակություն ունի: Այս մասին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտում Գրիգոր Նարեկացու հոգևոր ժառանգությանը նվիրված «Նարեկացիական ընթերցումներ»-ին նշեց ֆրանսիացի հայագետ, հայ միջնադարյան հեղինակներին նվիրված բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Ժան-Պիեռ Մահեն:
«Դա սերտ կապ ունի Հայոց ցեղապսանության ճանաչման հետ: Արևմտյան Հայաստանը և Օսմանյան կայսրության հայ բնկաչությունը ոչնչացնելով՝ երիտթուրքական գազանը նպատակ ուներ ոչ միայն մարդկանց սպանել, այլև նրանց բազմադարյա քաղաքակրթությունն արմատախիլ անել: Նարեկացու գործերը ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային արժեք ունեն: Չարենցի խոսքով` Նարեկացու պես լուսապսակ ճակատ չկա: Աշխարհում Հայաստանի կշիռը չպետք է չափել բացառապես աշխարագրական և տնեսական տվյալներով, այլեւ պետք է չափել Նարեկացու չափանիշով»,- նշեց Ժան-Պիեռ Մահեն:
Գիտնականը հավելեց, որ այդ տեսանկյունից Հայաստանը նույն մակարդակն ունի, ինչ Շեքսպիրի, Գյոթեի կամ Հյուգոյի հայրենիքները, «Մատյան ողբերգության»-ն անընդհատ կարդացվել, ուսունասիրվել, բազում լեզուներով թարգմանվել և այլազգի ընթերոցղներին մատչելի է դարձել:
«Նարեկացու վերաբերյալ աշխարհի տարբեր վայրերում գիտաժողովներ կազմակերպելով՝ նվիրյալ նարեկացիագետներ Հայր Լեւոն Զեքիյանն ու Ժան-Պիեռ Մահեն մեծ գործ կատարեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու գործում: Այդ իսկ առիթով մենք հրավիրեցինք նրանց, որեսզի իրենք մեր լսարանին ներկայացնեն Նարեկացու մեծն խորհուրդը», - նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Նրա խոսքով` հայ և օտարազգի ունկնդրին Նարեկացուն ավելի մոտիկ դարձնելու համար «Նարեկացիական ընթերցումներ»-ն այսուհետ կկրեն ամենամյա բնույթ, և դրանք նոր շրջափուլ կդառնան նարեկացիագիտության մեջ: