Մոնրեալում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
CultureՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմակերպմամբ, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Կանադայում ՀՀ դեսպանի պատվո նախագահությամբ սեպտեմբերի 20-ին Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դահլիճում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ, որտեղ հնչել է հանրահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեց կու «Սաղմոս 3»-ը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գրված «Սաղմոս 3»-ը ներկայացվել է մի շարք երկրների բեմերում:
1000-հոգանոց լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ է ունկնդրել մաեստրո Պենդերեցկու խմբավարմամբ կանադական պրեմիերան: