«Մուստանգ» ֆիլմը Ֆրանսիային կներկայացնի «Օսկար»-ի համար պայքարում
CultureԾնունդով Թուրքիայից Դենիզ Համզե Էրգյուվենի դեբյուտային «Մուստանգ» լիամետրաժ կինոնկարը հաջորդ տարի Ֆրանսիային կներկայացնի «Օսկար» մրցանակի համար պայքարում՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս որոշումը սեպտեմբերի 23-ին ընդունել են Ֆրանսիայի Կինոյ ի եւ անիմացիայի ազգային կենտրոնի (CNC) ընտրական հանձնաժողովի անդամները:
«Խոսքը ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմի մասին Է, որը Femis կինոդպրոցի դիպլոմ Է ստացել 2006 թվականին»,-նշել են CNC-ում:
37-ամյա Էրգյուվենի կինոժապավենը պատմում Է սերունդների հակամարտության մասին ավանդական թուրքական հասարակության մեջ: Իրադարձությունները ծավալվում են հինգ դեռահաս քույրերի շուրջ, որոնք ապրում են Թուրքիայի հյուսիսի գյուղերից մեկում: Ազատասեր դպրոցականները բախվում են տնային դաստիարակության անողոք խստությանը, որը նրանց պարտադրում են ավագ ազգականները, սակայն, ընդվզումի ոգով համակված աղջիկները չեն ցանկանում համակերպվել դրան:
«Այն փաստը, որ Ֆրանսիան «Օսկարի» համար այս ֆիլմն Է ընտրել, պարզորոշ ազդարարում Է խոսքի ազատության պաշտպանության մասին»,-արձագանքել Է ռեժիսորը, որը ծնվել Է Անկարայում, բայց կյանքի մեծ մասն ապրել Է Փարիզում:
«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը կկայանա Լոս Անջելեսում 2016 թվականի փետրվարին: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Ֆրանսիայի ներկայացուցիչներն արձանիկն ստացել են 12 անգամ, այդ ցուցանիշով զիջելով միայն Իտալիայի կինեմատոգրաֆիստներին, որոնց հաշվին կա 14 հաղթանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: