Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում կանցկացվեն «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո
CultureԵվրոպական ժառանգության օրերը Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ը՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություններն այս տարի ևս հանրության ը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
Եվրոպայի Խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.-ին: 1999 թ.-ից սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրոպայի Խորհուրդ-Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:
Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: