Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր և ադեկվատ. Գագիկ Մելիքյան
SocietyԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` որպես հայ կին և հայ, մայր պետք է լինի համեստ և անօրինական իշխանափոխության կոչեր չբարձրաձայնի: Լրագրողների հետ սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Նա կարծիք չի արտահայտել, այլ կոչ է արել քանդելու, ավիրելու, փշրելու և անօրինական ճանապարհով իշխանափոխություն անելու մասին, ինչն անընդունելի է. նա չպետք է իր կարծիքը կապի ժողովրդի վզին: Ես համոզված եմ, որ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ, և նրանց հայտարարությունը բխում էր օրենքի շրջանակներից»,- Արմենպրեսի հաղորդմամբ` հայտնեց նա: