Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915 թվականի նորահայտ լուսանկարով
CultureՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին մի քանի օր առաջ հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվել է ձեռք բերել 1915 թ. արված անհայտ լուսանկարի բնօրինակը: Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու լուսանկարը տեղադրել թանգարան-ինստիտուտի տնօրենը` նշելով, որ լուսանկարում Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերն ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներն են: «Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը: Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում: Հիրավի լուսանկարչական բացառիկ մի նմուշ` ցեղասպանության հետևանքների տեսարանով»,-գրել է Հայկ Դեմոյանը: