Առանց ոտքերի ծնված ԱՄՆ բնակչուհին պատմել է իր մոդելային կարիերայի մասին
LifestyleԼոս Անջելոսի բնակչուհին, որը ծնվել է առանց ոտքերի, կարողացել է մտնել մոդելային բիզնես և աշխատել օրական 1000 դոլար՝ ներքնազգեստի գովազդի շնորհիվ։ 23-ամյա Քանյա Սեսսերը պատմել է իր կարիերայի և անձնական կանքի մասին լրագրողներին։
Աղջիկը 15 տարեկանից ձգտել է դառնալ մոդել և առաջարկել է իր թեկնածությունը սպորտային բրենդների ապրանքների գովազդի համար, ինչպիսիք եք Volcom-ը, Nike-ը, Rip-ը, Curl-ը, սակայն որևէ մեկը չի ցանկացել նրա հետ պայամանգիր կնքել։ Այնուամենայնիվ աղջկան նկատել են ներքնազգեստ արտադրող ընկերությունները և նա սկսել է աշխատել նրանց համար։ Վերջերս նա նկարահանվել է նաև Billabong սպորտային հագուստի գովազդում։
«Ինձ ոտքեր պետք չեն սեքսուալ զգալու համար»,- նշել է Սեսսերը։ Նա նաև նշել է, որ սիրում է գումար աշխատել ներքնազգեստի գովազդով։ «Այդ նկարներում երևում է իմ ուժը»,-նշել է աղջիկը
Սեսսերը երբեք չի տեսել ծնողներին։ Նրան թողել են բուդդիստական վանքի աստիճանների վրա և հեռացել։
Սեսսերը նաև սկսել է պատրաստվել 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք Պարալիմպիական խաղերին։ Նա չի օգտագործում հաշմանդամների սայլակ և նախընտրում է քայլել ձեռքերի վրա կամ սքեյբորդով։
Իր հիմնական ապավենը նա համարում է իր բոյֆրենդ Բրայան Ուոթերսին, որի հետ նա հանդիպում է արդեն մեկ ամիս։