Սոնա Շահգելդյանի “Ընտանիքն” ու մայրանալու որոշումը
LifestyleBravo.am-ը գրում է.
Սոնա Շահգելդյանն այս օրերին զբաղված է իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, որին ներկա է եղել BRAVO.am-ը: Նրա նոր երգը կոչվում է “Ընտանիք”, հեղինակը Մարինե Մխիթարյանն է.“6/8 չափի, ժողովրդականին մոտ պարային ուրախ երգ է: Այս անգամ չցանկացա հարսանիքի թեմային անդրադառնալ եւ որոշեցի ընտանիքի մասին երգել”,-մեզ հետ զրույցում ասել է երգչուհին:
Տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, ով Սոնայի հետ համագործակցում է երրորդ անգամ.“Արմենի գաղափարը շատ եմ հավանել. նոր աշխատանքս առանց ավելորդությունների ու ճոխությունների է: Գեղեցիկ տեսարաններով կներկայացվի մի ընտանիքի պատմություն, որը երգին համահունչ է”:
Երգչուհին կներկայանա երեք կերպարով, նրա ոճով զբաղվել է նկարիչ-մոդելավորող Անուշ Հովհաննիսյանը: Նկարահանումներին մասնակցել է նաեւ պարային խումբ. “Այս անգամ ես չցանկացա պարել, միայն երգում եմ, դերակատարներն էլ այլ մարդիկ են”:

