Ուժգին երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի կենտրոնական Սուլավեսի կղզու մոտ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 20կմ խորության վրա, Մոդայագ քաղաքի հարավ-արևելքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկատվություն չկա: Ցունամիի վտանգի վերաբերյալ հայտարարություններ նույնպես չեն եղել:
Ընդ որում, Ինդոնեզիայի կառավարությունը չի հաստատել երկրաշարժը: