Ուղեղի ուղղակի միացումը ոտքերին վերադարձրել Է հաշմանդամի շարժունությունը
SocietyԿալիֆոռնիայի համալսարանի բժիշկները հայտարարել են ուղեղին վերջույթների «ուղիղ միացման» համակարգի հաջող օգտագործման մասին, որպեսզի վերականգնվի այն մարդու ինքնուրույն շարժվելու ունակությունը, որի երկու ոտքերը կաթվածահար վիճակում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ասված Է հոդվածո ւմ, որը հրապարակվել Է Journal of NeuroEngineering and Rehabilitation.-ում:
«Նույնիսկ կաթվածից մի քանի տարի հետո ուղեղը դեռ ընդունակ Է արձակել ալիքներ ու ազդանշաններ, որոնք կարելի Է օգտագործել եւ մարդուն ստիպել կատարելու պարզագույն շարժումներ: Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մարդուն վերադարձնել ինտուիտիվ եւ ուղեղի կողմից լիովին կառավարվող շարժվելու կարողությունը նույնիսկ ողնուղեղի ամբողջությամբ վնասվելուց հետո: Սա մեծ առաջքայլ Է մյուս համակարգերի համեմատությամբ, որտեղ օգտագործվում են Էկզոկմախքներ»,-հայտարարել Է Ան Դոն՝ Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանից:
Օգտագործելով այս համակարգը՝ Դոն եւ նրա գործընկերները կարողացել են հինգ տարվա անդամալույծին վերադարձնել շարժունությունը: Այն իրենից ներկայացնում Է սովորական ԷլեկտրաԷնցեֆալոգրաֆ, որը հետեւում Է հիվանդի ուղեղի ակտիվությանը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերի հատուկ հավաքածու, որոնք մեկնաբանում են այդ ազդանշանները, եւ հատուկ մագնիսական ճառագայթիչներ, որոնք դրանք ուղարկում են ոտքերի շարժիչ նյարդերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: