Սամվել Ալեքսանյանը «Երեւան Սիթին» վաճառելու մասին. «Երազ եք տեսել»
«Երազ եք տեսել». այսպիսի լակոնիկ պատասխան տվեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ԱԺ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, պատասխանելով լրագրողների հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը շրջանառվող լուրերը, թե «Երեւան Սիթի» խանութների ցանցը վաճառվել է «Քարֆքուր» ընկերությանը։
Հիշեցնենք, որ «Քարֆուրը» Հայաստանում կբացվի այս տարվա աշնանը՝ «Երեւան Մոլ» առեւտրաժամանցային համալիրում: