Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օֆելյա Համբարձումյանն իր ողջ հմայքով ներկայանում է նոր` «Օֆելյա» ֆիլմում

Culture

Ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանին նորովի կարելի է բացահայտել նոր կինոնկարի միջոցով, որը հայ երգի թագուհին շատ է հավանել: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բազմաթիվ արվեստասերներ ու երգչուհու տաղանդը գնահատողները սեպտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցեցին &laqu o;Օֆելյա» ֆիլմի պրեմիերային:

«Կարծում եմ, որ շատ գեղեցիկ նկարահանված է, դիտեք: Վաղուց էի ծանոթ երիտասարդ ռեժիսորի հետ, չգիտեի, որ ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի: Շատ լավ է, որ այսպես եղավ: Ես առիթը բաց չթողեցի, որովհետև զգացի, որ մարդը հայ երգը սիրում է, պաշտում, ուզում է էկրանի վրա ներկայացնել: Նկարածը բավական գեղեցիկ է, ճշմարիտ, ամեն ինչը տեղին է»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:

Երգչուհու խոսքով` ֆիլմի 55 րոպեներում հնարավոր չի եղել տեղավորել այն հազարավոր երգերը, որ ինքն է ձայնագրել: «Տեղավորել են 7 երգեր: Երգեր, որոնք 50-60 տարի էկրանին են, սիրված են ու գնահատված»,- հայտնեց Օֆելյա Համբարձումյանը:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանը խոստովանում է` Օֆելյա Համբարձումյանի հետ դժվար էր աշխատել այն առումով, որ նրա մոտ ամեն ինչ պետք է պրոֆեսիոնալ լինի:

«Այնպես ենք արել, որ ամեն ինչ լինի պրոֆեսիոնալ մակարդակով: Եթե թերացում լիներ, Օֆելյա Կարպովնան ասելու էր, որ էլ ֆիլմ չենք նկարահանում: Ինձ համար, որպես երիտասարդ ռեժիսորի, մեծ պատասխանատվություն է եղել այս ֆիլմը նկարահանելը: Մեր ֆիլմն ամբողջությամբ հիմնված է եղել սիրո վրա, ինչպես Օֆելյա Համբարձումյանի երգերը»,- ընդգծեց նա:

Հայկ Վարդանյանի խոսքով` ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականից: «Մեր ընտանիքում միշտ հնչել է հայկական երաժշտությունը, մասնավորապես, Օֆելյա Համբարձումյանի երգը: Ես միշտ ասում եմ նրան` դուք իմ հոգու երգչուհին եք: Մենք Հայաստանում մեր լեգենդների մասին ֆիլմեր չունենք. Խորհրդային Միությունից մնացած մի կարծրատիպ կա` երբ մարդը չի լինում, նոր միայն սկսում ենք ֆիլմ նկարահանել: Փորձել ենք կոտրել այդ կարծրատիպը»,- հավելեց նա:

Ֆիլմը ներկայացվելու է սփյուռքի տարբեր գաղթօջախներում, ինչպես նաև ցանկություն կա այն տանել Հայաստանի մարզեր ու Արցախ:

«18 ժամանոց նյութ ունենք: Ծաղկաքաղ անելով` օգտագործել ենք 55 րոպեն: Հետագայում այդ նյութից առանձին ֆիլմ կարող ենք նկարահանել»,- նշեց ռեժիսորը: Ֆիլմի ընթացքում կինոդիտողը հնարավորություն է ստանում բացահայտել Օֆելյա Համբարձումյանին իր ողջ հմայքով: Իր ստեղծագործական ուղու, սիրո, կյանքի մասին խոսում է ինքը` երգչուհին, նրա դուստրը` երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, ներկայացվում են նաև հայտնի մարդկանց մտքերը հայ երգի թագուհու մասին:

Բազմաթիվ երկրպագուների սերը վայելող Օֆելյա Համբարձումյանն ինքն էլ ֆիլմում խոստովանում է` առանց սիրո չի պատկերացնում իր կյանքը:

Պրեմիերայի ավարտին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորեց  ճանաչված երգչուհուն ու ծաղիկներ նվիրեց նրան:

Երգչուհի Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. Երևանում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել Հայաստանի Ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած նվագախմբին: Երգացանկը ձևավորել է ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, կոմպոզիտորական երգերով: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը: Կատարել է նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն ինքն է եղել: 1944թ.-ից աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգչուհի: 1959թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ 2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts