Քսենյա Բորոդինայի ժլատությունը չափ ու սահման չունի (լուսանկարներ)
LifestyleՈրոշ մարդկանց ժլատությունը չափ ու սահման չունի։ Քսենյա Բորոդինան, ում միակ ձեռքբերումը «Дом-2» շոուի հաղորդավարի դերն է, իր թանկարժեք ամենագնացը կայանելով փողոցում, սպիտակ թղթով ծածկում է պետհամարանիշը, որպեսզի տուգանք չվճարի։
Նման քողարկված համարներ կտեսնես ինչպես մեր, այնպես էլ ռուս տաքսիստների մոտ, ովքեր, չցանկանալով վճարել կայանման ամսվա կամ տարվա վարձը, անընդհատ շարժման մեջ են և հաճախ հենց այդ կերպ են խուսափում տհաճ տուգանքներից։
Փողոցի այդ հատվածում կայանման մեկ ժամի արժեքը 60 ռուբլի է։ Այսպիսով, սրճարանում 3 ժամ անցկացնելով՝ հնարամիտ Քսենյան խնայեց մոտ 200 ռուբլի, բայց փոխարենը խայտառակ եղավ։ Արժե՞ր։



