Հայաստանը պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը. Հովիկ Աբրահմյան
EconomicsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այս տարի համաժողովին ներկա էին շուրջ հազար պատվիրակներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացում» թեմայով: