Պատահմամբ ողջ–ողջ թաղած շանը փրկել են 2 օր անց (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleՎորոնեժում բակի բնակիչները փրկեցին մի հղի անտուն շան։ Խեղճը սարսափահար էր եղել և այսօր արդեն նշում է իր երկրորդ ծնունդը։
Բանն այն էր, որ շենքի մուտքերից մեկի մոտ գետնի սալիկապատված հատվածը փլուզվել էր և խորը փոս էր առաջացել։ Հաջորդ օրը ժամանել էի կոմունալ ծառայության աշխատակիցները և փակել այն։ Երկու օր անց միայն, տեղի բնակիչները տարօրինակ ձայներ են լսել գետնի տակից և բարեբախտաբար անտարբեր չեն անցել ու անհապաղ քանդել են սալիկները։ Իսկ այնտեղ սարսափահար ու սոված խեղճ կենդանին էր։



