Աշխատավարձերի բարձրացում դատախազության համակարգում
SocietyՀՀ կառավարության որոշմամբ՝ 2016 թվականից դատախազների աշխատավարձերը կբարձրանան: Գործադիրն իր այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը 7.5–ից բարձրացնել 8 բալ, զինվորական դատախազի տեղակալի դրույքը սահմանել 9, Երևանի շրջանային դատախազինը՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը՝ 7.5, մյուս աշխատակիցներինը՝ 5.5-ից 7.25: 2015 թվականի բազային աշխատավարձը (որին ավելացվելու են գործակիցները) սահմանված է 66 հազար 140 դրամ: Այդ առիթով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այսկերպ կվերացվի դատախազության համակարգի ու Քննչական կոմիտեի աշխատավարձերի անհավասարությունը: