Քամբերբեթչը գյուտարար Էդիսոնին կմարմնավորի Բեքմամբեթովի The Current War ֆիլմում
SocietyԲրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը The Current War ֆիլմում մարմնավորելու Է գյուտարար եւ ձեռնարկատեր Թոմաս Էդիսոնին: Ամերիկացի Ջեյն Ջիլենհոլը կխաղա նրա մրցակցի՝ ինժեներ Ջորջ Վեսթինհաուզի դերը: Ինչպես հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Variety-ին, կինոնկարի պրոդյուսերը կդառնա Թիմուր Բեքմամբեթովը:
Ժապավենում գործողությունը տեղի Է ունենալու 1880-ական թվականներին: Սյուժեն կկենտրոնանա հաստատուն եւ փոփոխական հոսանքի օգտագործման համար մղվող պայքարում Էդիսոնի եւ Վեսթինհաուզի դիմակայության վրա: «Պատերազմը» շարունակվել Է ավելի քան հարյուր տարի:
Ենթադրվում Էր, որ ժապավենի կբեմադրի Բեքմամբեթովը, որը նախագծի վրա ուշադրություն Էր դարձրել դեռ 2012 թվականին, բայց այժմ նա հանդես Է գալիս որպես պրոդյուսեր: Հավանաբար ռեժիսորը կդառնա ամերիկացի Ալֆոնսո Գոմեզ-Ռեյոնը, որը հայտնի Է «Ես, Էռլը եւ մեռնող աղջիկը» մելոդրամայով:
Ֆիլմի նկարահանումների սկսվելու եւ դրա ռելիզի ամսաթիվը դեռ չի ճշտվում:
Քամբերբեթչը համաշխարհային ճանաչում Է ստացել «Շեռլոք» սերիալի նկարահանումներից հետո, որն Էկրան Է բարձրացել 2010 թվականին: Պրեմիերայից մեկ տարի հետո նախագիծը BAFTA հեռուստատեսային մրցանակի Է արժանացել «Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում: Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են՝ «Խաղի նմանակումը», «Ստրկության 12 տարին», «Հոբիթ. հինգ զորքերի ճակատամարտը», «Լրտե՛ս, դո՛ւրս կորիր»-ը եւ «Քավություն»-ը:
Ջիլենհոլը նկարահանվել Է «Սապատավոր լեռը», «Դոննի Դարկո», «Վաղը չԷ` մյուս օրը», «Ծովային հետեւակայիններ» ֆիլմերում, ինչպես նաեւ` «Էվերեստ» ժապավենում, որը բացել Է Վենետիկի 72-րդ փառատոնը: