Ֆրանսիան պատրաստ Է 80 մլն եվրոյով ձեռք բերել Ռեմբրանդտի կտավներից մեկը
CultureՖրանսիայի իշխանությունները պատրաստ են 80 մլն եվրո հատկացնել Ռեմբրանդտի կտավներից մեկը ձեռք բերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հայտնել Է երկրի մշակույթի նախարարությունը:
Ռոտշիլդների ընտանիքը պատրաստվում Է ամենամոտ ժամանակներս 160 մլն եվրոյով վաճառքի հանել հոլանդացի նշանավոր նկարչի երկու կտավներ: Նրանցում պատկերված են նիդեռլանդական երկու նոտաբլներ՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, որոնք զբաղվում են ֆինանսական հարցերով: Կտավները Ռեմբրանդտը վրձնել Է 1634 թվականին:
Սկզբում մեկ կամ երկու կտավները ձեռք բերելու փորձ Է ձեռնարկել Փարիզի Լուվրը, որը մեկ տարի բանակցություններ Էր վարում սեփականատերերի հետ: Սակայն թանգարանը խիստ սահմանափակ տարեկան բյուջե ունի, որը չի գերազանցում 8 մլն եվրոն: Հարկավոր գումարը հովանավորների օգնությամբ հավաքել նրան չի հաջողվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: