Սմբատ Հակոբյանը դժգոհություն չի հայտնել իրավապահների աշխատանքից. օմբուդսմեն
SocietyԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը որևէ դժգոհություն չի հայտնել իրավապահների աշխատանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեաuյանը:
Նրա խոսքով՝ իրենք Հակոբյանին հորդորել են դժգոհություն ունենալու դեպքում հայտնել: «Մենք այս պահին հետևում ենք իրադարձություններին: Դատապարտում ենք ծեծը, հատկապես, եթե դա քաղաքական գործընթացներին մասնակցելու հետևանք է»,- հավելեց Անդրեասյանը: Միաժամանակ, Օմբուդսմենը ցավով նկատեց, որ ամեն անգամ ծեծի դեպքերից հետո հանրությունը լսում է ինչ-որ հայտնի մարդու անուն, որը կա’մ շահարկվում է, կա’մ ճշմարտացի մեղադրանք է. «Այդ անունների ֆոնի վրա ես կարող եմ նշել, որ նոր ոճ է դառնում, երբ մարդը բախում է ունենում որևէ մեկի հետ, որպեսզի ան միջապես հերոսանա, տալիս է ինչ-որ հայտնի մարդու անուն: Այս շահարկումները, որոնք անընդհատ տեղի են ունենում քաղաքական ֆոնի վրա, ի վերջո կդադարեն, կամ կպատժվեն այն քաղաքական գործիչները, ովքեր կազմակեպում են նման ծեծեր: Կամ էլ մենք կդադարեցնենք ամեն մի զոհի հետ կապված քաղաքական սկանդալը: Ազատամարտիկի դեպքում ես չգիտեմ` որևէ մեկը կարո՞ղ է վստահաբար ասել, որ այդ մարդու ծեծը կազմակերպված է այս կամ այն քաղաքական գործչի կողմից»,- հարցադրում արեց Անդրեասյանը:
Հակոբյանը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին՝ Աբովյան փողոցում: Հարուցվել է քրեական գործով, որի շրջանակում ձերբակալվել է երեք անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ` 37-ամյա Արարատ Գրիգորյանը, 31-ամյա Հակոբ Պետրոսյանը և 36-ամյա Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են: Հակոբյանը հայտարարել էր, որ իրեն ծեծողներից ճանաչել է ոմն Տիգրանի, ում ինքը գիտեր որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ: