131 իրանցի ուխտավոր Է զոհվել Մեքքայի մերձակայքում տեղի ունեցած հրմշտոցից
SocietyՍաուդյան Արաբիայի Մինայի հովտում հաջի ընթացքում ուխտավորների հրմշտոցի հետեւանքով զոհված իրանցիների թիվը հասել Է 131-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է իրանական Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով հաջի իրանցի կազմակերպիչներին:
Մինայի հովտում՝ Մեքքայի մերձակայքում, ողբերգությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ մուսուլմանական հաջի գլխավոր ծեսերից մեկի՝ սատանայի քարկոծման ժամանակ: Հրմշտոցից զոհվել Է 717 մարդ, վերքեր Է ստացել առնվազն 863 ուխտավոր: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զոհվածներից առնվազն 90-ն իրանցի ուխտավորներ են:
Իրանում հաջի կազմակերպման ղեկավար Սայիդ Օհադիի խոսքով՝ հրմշտոցից զոհերի թիվը գերազանցել Է 130-ը եւ կարող Է ավելի աճել: Օհադին նշել Է, որ Թեհրան վիրավոր մարդկանց եւ զոհվածների մարմինների տեղափոխումը կսկսվի հաջորդ շաբաթ:
Հաջի կազմակերպիչների տվյալների համաձայն՝ ողբերգական իրադարձության զոհերի թիվը ավելի մեծ Է, քան ավելի վաղ հայտարարել Էին Սաուդյան Արաբիայի իշխանությունները, եւ կարող Է գերազանցել 1,3 հազարը:
Ավելի վաղ Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել Սաուդյան Արաբիայում հրմշտոցի հետեւանքով զոհված ուխտավորների հիշատակին: «Ցավակցություն հայտնելով զոհված ուխտավորների ընտանիքներին՝ ես եռօրյա ազգային սուգ եմ հայտարարում երկրում»,- ասել է Խամենեին:
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետք է ընդունի իր պատասխանատվությունը ողբերգական պատահարի համար»,- հայտարարել է նա: «Աղետի պատճառ են դարձել անփութությունն ու ոչ ճիշտ գործողությունները»,- հավելել է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: