Գեղարքունիքւմ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն աննշան են. իրավիճակը հանգիստ է
SocietyԳեղարքունիքի մարզի` Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հատվածներում սեպտեմբերի ընթացքում հիմնականում հրադադարի ռեժիմը պահպանվել է առանց խախտումների, աննշան կրակոցներով: Տավուշի մարզում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գոտում պահպանվում է համեմատաբար հանգիստ, ոչ լարված իրավիճակը: ԻնչպÕ �ս «Արմենպրես»-ին տեղեկացրին սահմանամերձ Թթուջուր,Ճամբարակ, Վահան,Շորժա, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Դարանակ, Փամբակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Տրետուք, Կուտական համայնքների ղեկավարները, մարդիկ զբաղված են բերքահավաքի կամ աշնանացանի աշխատանքներով, առօրյա հոգսերով, սահամապահ դիրքերում հազվադեպ են կրակոցները, բնակչության շրջանում չկա խուճապային տրամադրություն:
«Կրակոցները մեզ համար վաղուց է, ինչ դարձել են սովորական, մենք առաջին անգամ չէ, որ մեր մաշկի վրա զգացել ենք պատերազմի սարսափն ու ծանրությունը:Մարդիկ շատ ավելի վտանգավոր իրավիճակից են կարողացել դուրս գալ ու խուճապի չմատնվել:Մեր հարեւան մարզում ստեղծված լարված իրավիճակն ավելի շատ զգաստացնում, քան թե խուճապի է մատնում մեր ժողովրդին»,-նշեցին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը:
Խոսրով Խլղաթյան