Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավարտվել է բարձրաստիճան ոստիկանների կողմից ծանր հանցագործության դեպքը թաքցնելու գործի նախաքննությունը

Society

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ 2013թ. փետրվարի 27-ին օպերլիազոր Գարեգին Մարդանյանը զեկուցագիր է ներկայացրել հիշյալ բաժնի պետ Արթուր Եգանյանին՝ անհայտ անձի կողմից Հովհաննես Ղալթախչյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ վնասելու վերաբերյալ: Զեկուցագրում առկա տվյալների ստուգումը բաժնի պետ Ա. Եգանյանը հանձնարարել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանին:

Վերջինս հստակ տեղեկություն ստանալով անհայտ անձի կողմից Հ. Ղալթախչյանի, հիշյալ ավտոմեքենայի ուղևորներ Արամ Աթաբեկյանի, Մհեր ու Համբարձում Սաքանյանների նկատմամբ սպանության փորձ կատարվելու և Հ. Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքի առկայության մասին՝ 2013թ. փետրվարի 28-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված Մհեր Սաքանյանից իր աշխատասենյակում փորձել է պարզել նրանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը՝ նրան տեղեկացնելով, որ իրեն հայտնի են դեպքի իրական հանգամանքները:

Այնուհետև 2013թ. մարտին Ա. Եգանյանն իր աշխատասենյակում Կամո Ղալթախչյանից պահանջել է գրավոր հաղորդում ներկայացնել որդու՝ Հ.Ղալթախչյանի վարած ավտոմեքենայի վրա հրազենով կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն վերջինս հրաժարվել է և պահանջել առանց իր կողմից հաղորդում ներկայացնելու բացահայտել հանցագործությունը:

Այնուհանդերձ, Արթուր Եգանյանն ու Արմեն Այդինյանը  իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ հանցագործության  դեպքի մասին Կ. Ղալթախչյանի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել, հանցագործության մասին հաղորդումը չեն գրանցել, հայտնաբերված հանցագործության մասին քննիչին անհապաղ տեղյակ չեն  պահել, չեն զննել դեպքի վայրը և որևէ միջոց չեն ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, հրազենային վնասվածքներով Հ. Ղալթախչյանի ավտոմեքենան համապատասխան փորձաքննության չեն ուղարկել, առանձնապես ծանր հանցագործությունը և այն կատարած անձանց բացահայտելու նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ չեն ձեռնարկել: Ավելին՝ Ա. Եգանյանը, դատախազից թաքցնելով իրականությունը, ներկայացրել է, թե ստացված տվյալները չեն հիմնավորվել և իրականությանը չեն համապատասխանում, իսկ Արմեն Այդինյանը նյութերի նախապատրաստման ընթացքում, դարձյալ, հանցագործության դեպքը թաքցցնելու անձնական դրդումից ելնելով, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ, այն է` 2013թ. մարտին Հ. Ղալթախչյանի տան բակում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերելով հրազենային վնասվածքներ, դրանք չի արձանագրել, այլ հետին ամսաթվով կազմել է արձանագրություն, որին մասնակից է դարձրել այդ օրը ՀՀ-ում չգտնվող Կ.Ղալթախչյանին և արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, ավտոմեքենայի վրա  հրազենային վնասվածքներ չկան և այն անվնաս է:

Հիշեցնենք, որ Արթուր Եգանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով,  իսկ  Արմեն Այդինյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live