Թուրքիայի վարչապետի գրասենյակում արտակարգ ժողով է գումարվել
International news
Թուրքիայի վարչապետի գրասենյակում արտակարգ ժողով է գումարվել, որին մասնակցում են երկրի պաշտպանական կառույցների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև այլ հրամանատարներ: Ժողովը ղեկավարում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Դեռևս չի հաղորդվում, թե ինչ թեմա է քննարկվում հանդիպման ժամանակ: