Սինգապուրում բոլոր դպրոցները փակել են Ինդոնեզիայում մոլեգնող հրդեհների պատճառով
SocietyՍինգապուրի իշխանությունները փակել են երկրի տարածքում գտնվող բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները թանձր ծխամշուշի պատճառով, որն առաջացել Է Ինդոնեզիայում մոլեգնող առտառային հրեհներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, սեպտեմբերի 25-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Սինգապուրի հարեւան Ինդոնեզիայում ֆերմերները հրկիզում են անտառները, որպեսզի տարածքներ ազատեն գյուղատնտեսական օգտագործման համար: Ծխամշուշի վնասակարությունը հասել Է վտանգավոր աստիճանի: Օդի որակի կտրուկ վատանալու պատճառով բնակիչներին պաշտպանական դիմակներ են բաժանել, քանի որ վտանգ Է ստեղծվել նրանց առողջության համար:
Ինդոնեզիայի իշխանությունները շուրջ 3 հազար զինծառայողների ու ոսբտիկանների են ուղարկել Սումատրա կղզի՝ պայքարելու հրեհների դեմ: Նրանց տվյալներով՝ հրեհների հետ կապված իրադրությունը նորմալացնելու համար կարող Է պահանջվել մեկ ամիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: