Քննչական կոմիտեն հրապարակել է Սմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները, մեղսակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմ իտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ստացվել էՍմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությանեզրակացությունը, որի համաձայն նրան պատճառված վնասվածքների աստիճանըգնահատվել է ծանր։
Փորձագետի թիվ 1793 եզրակացության համաձայն՝ «Սմբատ Սոսի Հակոբյանիմարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվուսումնասիրության տվյալների, գլխի, դեմքի, իրանի, զույգ վերին և ստորինվերջույթների շրջանների արնազեղումների, քերծվածքների, սալջարդ վերքերի, քթիոսկրերի (ռենտգ ենաբանորեն), աջից 8-րդ կողի կոտրվածքների ձևով, ուղեկցվածենթամաշկային էմֆիզեմայով և պնևմոթորաքսով, պատճառվել են բութ, կոշտառարկաներով, հնարավոր է որոշմամբ նշված ժամկետում և հանգամանքում, որոնքառաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։