Վարորդները պատշաճ կերպով կիրազեկվեն իրենց կատարած խախտումների մասին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», որով առաջարկվում է կարգավորել վարչական իրավախախտում կատարած վարորդներին խախտման մասին իրազեկելու գործընթացը:
Նախագծով սահմանվում է, որ խախտման մասին ծանուցումը կարող է ստացված համարել միայն այն դեպքում, եթե դրա տակ առկա է հասցեատիրոջ ստորագրությունը: Նախագծով առաջարկվում են նաև ծանուցման այլընտրանքային տարբերակներ կիրառել, մասնավորապես էլեկտրոնային հաղորդագրության միջոցով և ինտերնետում իրազեկելու եղանակով:
Նախագծին կողմ քվեարկեց 112, ձեռնպահ' 6 պատգամավոր: