Դիմահարդարման ժամանակ արվող ամենատարածված սխալները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Շատերս ամենօրյա դիմահարդարման մեջ թույլ ենք տալիս սխալներ, որոնք մենք գուցե չենք նկատում, սակայն մյուսների համար ակնառու են։
Wnews.am-ը ներկայացնում է դիմահարդարման մեջ թույլ տրվող ամենատարածված սխալները։
Ամենագլխավոր եւ հաճախ հանդիպող սխալը մաշկի գույնին անհամապատասխան տոնային կրեմի ընտրությունն է՝ընդ որում ինչպես շատ բաց, այնպես էլ մուգ գույնի։
Տոնային կրեմի ընտրությանը պետք է պատասխանատվորեն մոտենալ, չէ՞ որ առաջին բանը, որ մարդ տեսնում է Ձեզ հետ ծանոթանալիս, Ձեր դեմքն է։ Պարանոցի գույնից շատ տարբերվող դեմքի գույնը գեղեցիկ չէ։
Տոնային քսուկի ընտրություն կատարելիս պետք է այն փորձարկել ոչ թե ձեռքի վրա, ինչպես շատերն են անում, այլ պարանոցի կամ դեկոլտեի հատվածում, երանգը պետք է դիտել ցերեկային լույսի տակ։
Այտերին սնգույրի (румяна) չափից դուրս վառ երանգը, որն ավելի շատ ծաղրածուի տեսք է հաղորդում։
Սնգույրը նախատեսված է դեմքին թարմ տեսք հաղորդելու համար եւ պետք չէ չարաշահել այն։
Ինչպես հայտնի է, բարակ հոնքերը վաղուց արդեն նորաձեւ չեն։ Դրանք անբնական տեսք են հաղորդում։
Նախ, պետք է հիշել, որ հենց հոնքերից է կախված դեմքի արտահայտությունը։ Եթե ցանկանում եք ունենալ բնական տեսք, ապա հոնքերը րս պետք է լինեն բնական և խնամված:
Սխալ տատոուաժ
Վերջին տարիներին լայն տարածում է գտել հոնքերի տատուաժը, սակայն ոչ բոլոր դեպքերում է այն գեղեցիկ ։ Երբեմն հանդիպում ենք չափից դուրս բարակ եւ անբնական հոնքերով աղջիկների, կամ հակառակը` նկատում, որ նրանք պարզապես չարաշահել են տատուաժը եւ հոնքերը չափից դուրս հաստ են դարձել։ Առաջին հերթին պետք է հասկանալ, թե Ձեր դեմքի կառուցվածքին ու դիմագծերին ինչ հաստության հոնքեր են համապատասխանում, բացի այդ, այժմ նորաձեւ չեն «հոնքերը», որտեղ բացակայում են մազիկները։
Թարթիչներն ասես սարդեր լինեն
Թարթիչաներկի չարաշահումը ևս ցանկալի չէ։ Թարթիչները սկսում են կպչել իրար եւ աչքերը սարդի տոտիկների տեսք են ստանում։ Որոշակի առիթներին իհարկե կարելի է դնել արհեստական թարթիչներ, սակայն դրանց ամենօրյա օգտագործումը եւս պրակտիկ եւ բնական չէ:

Տոնային կրեմով ներկված շուրթեր
Մենք կարծում էինք, որ այս սխալը վաղուց արդեն մոռացվել է, սակայն այժմ էլ հաճախ կարելի է հանդիպել սփրթնած շուրթերով աղջիկների, ովքեր իրենց շուրթերը ներկում են կամ տոնային կրեմով, կամ էլ անգույն շրթներկով։
Եթե Ձեր դիմահարդարման մեջ շեշտը դնում եք աչքերի վրա, իհարկե, շուրթերն ավելի մեղմ երանգով պետք է ներկել, սակայն հիշեք, որ չափ գոյություն ունի եւ պետք չէ վերածվել մումիայի։

Երբ ստվերաներկը հասնում է մինչեւ հոնքեր
Ստվերաներկը աչքերին մեծություն հաղորդելու, հայացքն ավելի արտահայտիչ դարձնելու համար է, սակայն երբեմն չարաշահելու դեպքում, ստացվում է հակառակ արդյունքը։ Հիշեք, որ ստվերաներկը չպետք է լինի չափից դուրս մուգ , այն էլ` առօրյայում։ Բացի այդ, պետք չէ աչքերը վերածել ավտոմեքենայի լուսատուների եւ աչքերի չորս կողմը պատել ստվերաներկով լինի դա բաց, թե մուգ գույնի։




