Yerevan, 30.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գերմանիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը

Economics

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ՏՀԶՆ) ու Վերկանգնման վարկերի բանկերի խմբի պատվիրակությանը` ՏՀԶ նախարարի խորհրդական Դիրկ Շաթշնայդերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել գերմանական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորությունները:

Վաչե Տերտերյանը իր և նախարարի անունից ողջունել է պատվիրակությանը և հատկապես նորանշանակ դեսպանին`վստահեցնելով, որ ի դեմս նախարարության`կունենա լավ գործընկեր:
Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Գերմանիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների, մի շարք, մասնավորապես, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում», «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրերի ընթացքից, ինչպես նաև ներկայացրին կոշտ կենցաղային աղբի վերամշակման ոլորտում նախ անշվող վարկային համաձայնագրի վերաբերյալ իրենց մոտեցումները: Նրանք գոհունակություն են հայտնել համայնքների խոշորացման նպատակով հանրաքվեի անցկացման ընթացքից և հույս հայտնեցին, որ բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կշարունակվեն:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի խորհրդական Դիրկ Շաթշնայդերը տեղեկացրել է, որ, ի պատասխան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի նամակի, Գերմանիայի ՏՀԶ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը ՏԿԱԻ նախարարի կողմից արված մարդասիրական խնդրանքին արագ արձագանքելու համար` նշելով, որ սիրիահայ փախստականների խնդիրների լուծման նպատակով առաջիկայում նախատեսվում է հանդիպում կազմակերպել բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Վաչե  Տերտերյանը հանգամանալից ներկայացրել է գերմանական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ դրանք իրականացվում են պլանավորված ժամանակացույցով և արդյունավետ: ՏԿԱԻ փոխնախարարը մասնավորապես տեղեկացրել է նաև, որ այսօր արդեն ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնք պայմանավորված են նոր ձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխման առանձնահատկություններով, ինչը հնարավորություն կտա բարեհաջող շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը:

«Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված և արդյունավետ ծրագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական , այլև քաղաքական նշանակություն: Ձեր կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը հնարավորություն են տալիս տարածաշրջանային համագործակցությունն իրագործելի դարձնել»,- նշել է Տերտերյանը` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: 

Գերմանական պատվիրակության ներկայացուցիչներ ը ևս գոհունակություն են հայտնել ծրագրերի ընթացքից:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M