Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Ադրբեջանի քայլերը բացահայտ ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավ արշ Քոչարյանը: «Խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել. մենք գիտենք ում հետ գործ ունենք, մեզ համար դա անցած պատմություն է»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել:
Նրա խոսքով` հասունացել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերվի միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանական կողմի կրակոցներիցՏավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ինզոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974 թվականինծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդիկրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել&n bsp; ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):