Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն այ ցելել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին:
Միջոցառումներին ներկա են եղել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնատար այլ անձինք: