Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երգում ենք Կոմիտաս» փառատոնի համերգին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած կոլեկտիվներ

Culture

 ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի գալա-համերգը, որին մասնակցել են Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից  ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայրապետական մաղթանք» երգով փառատոնը բացել է Ստամբուլի «Լուսա­վորիչ» երգչախում­բը՝ գեղարվես­տական ղեկավար  Հակոբ Մամի­կոն­յանի խմբավարությամբ: Հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ:

Մեներգերով հանդես են եկել Ֆրանկֆուրտից Սոնա Տալյանը ՝ «Յոթ երգ դաշնա­մու­­րի համար», Էստոնիայից Տամարա Բեզլուդովան՝ «Երկինքն ամպել ա», Արցախից` Հակոբ Բաբայանը՝ «Երգաշար», Դոնի Ռոստովից` Տաթևիկ Գևորգյանը «Կռունկ» կատարումներով: Կոմիտասի անզուգական «Անտունին» կա­տա­րեց լիբանանահայ Շողիկ Թորոսյանը: «Սաթ» տրիոյի կատարմամբ հնչել է «Խորհուրդ խորին» ստեղծագործությունը: «Շողեր ջան»-ի կատարմամբ ելույթ է ունեցել «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը: «Արմավիր» պարախումբը ներկայա ցրել է «Ալ այլուխս» ստեղծագործությունը:

Փառատոնի մասնակից, ազգությամբ թուրք, Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած Լեման Շթեյնը կատարել է յուրաքանչյուր հայի զգացումային աշխարհի հիմնը՝ «Դլե յաման»-ը:

Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակու­թային և երիտասարդական կենտ­րոնի «Աղբյուր»  երգչախմբի կատար­մամբ հնչել է «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը:

«Ալագյազ, էս առուն» երգի կատարումով հանդես է եկել Արարատյան Հայրապետական  Թեմի  «Ծաղկա­զարդ» համախումբը, «Խումար պարկե» ստեղծագործությունը հնչեցրել է               Վլադի­կավ­կազի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբը, «Իմ չինարի յարը» կատարել է Վիրահայոց թեմի «Հայարտուն»  մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը, իսկ Ամմանի  Մարզական միության «Երևան»  երգչախումբը հանդես է եկել «Մարալ-մարալ» երգի կատարմամբ: Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզ ի Մյասնիկյանի  շրջանի  Չալթիր հայաբնակ գյուղից փառատոնին իր մասնակցությունն է բերել «Զանգեր» երգչախու­մբը, որի կատարմամբ հնչել է «Սոնա յար»-ը:

«Յա՛ր ջան, արի», «Ա՛յ սիրուն կաքավ», «Աղջի՛ Մարան» ստեղծագործություններն էլ ներկայացրել է Շահե Քեշիշյանի ղեկավարած հայ-սիրիական «Ովսաննա» երգչա­խումբը:

Աթենքից կիթառահար Հակոբ Քոլանյանը ներկայացրել է Կոմիտասի «Մարա­լի», «Ունաբի» և «Վասպուրական»  ստեղծագործությունները: «Գարուն ա» ստեղծագործությունը հնչել Շվեդիայից Կարինե Հելման-Գևորգյանի կատարմամբ, ում շնորհիվ շվեդ երգիչ-երգչուհիները հաճախ իրենց երգացանկում ներառում են նաև Կոմիտասի ստեղծագործությունները: Շվեդ երգչուհի Վիլունդ Անն-Քրիստինեն  երգել է «Կանչե կռունկ»-ը: Հաճելի ավանդույթ է դարձել արդեն ճապոնացիների մասնակցությունը կոմիտասյան փառատոներին: Կարեն Իսրայելյանի և ճապոնուհի տավղահար Ու լալա Իոունեի կատարմամբ հնչել են «Ծիրանի ծառ» և «Քելեր, ցոլեր» գործերը: Համերգը եզրափակվել է Գառնիի վոկալ կվինտետի ելույթով:

Համերգի ավարտին Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունել և շնորհակալություն է հայտնել փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նա կարևորել է Կոմիտասին նվիրված փառատոների շարունակականությունը՝ նշելով, որ Կոմիտասին նվիրված փառատոնն իրականացվում է երկրորդ անգամ:

«Պատահական չէ, որ մեր միջոցառումները կրում են Մեծն Կոմիտասի անունը: Պատահական չէ նաև, որ այս փառատոնը կրում է «Երգում ենք Կոմիտաս» խորագիրը: 100 տարի առաջ թուրքը փորձեց լռեցնել Մեծն Երգահանին, դրանով իսկ՝ նաև հայի հոգու կանչը, բայց վրիպեց: Այսօր մենք երգում ենք Կոմիտաս, ասել է թե` Կոմիտասը վերադարձել է, և իր հոգեպարար մեղեդիներով գրավում է մարդկանց սրտերը, աշխարհը: Նրա երգն է վերջ տալու մարդու դեմ իրականացված և շարունակվող ոճիրներին՝ ցեղասպանություններին:  Կոմիտասյան արվեստը աշխարհասփյուռ հայության միասնության, ազգային ինքնության պահպանման ուղին է, որը ստեղծագործական նոր բացահայտումների ճանապարհ է բացում թե՛ մեզ, թե՛ օտարազգի արվեստագետների համար: Եվ ինչպես ասում էր Պլուզ Երզնկացին. Արվեստի սկիզբը սքանչացումն է»: Այսօր մենք սքանչացանք կոմիտասյան մեղեդիներով: Շնորհակալություն ձեզ»,- ասել է ՀՀ սփյուռքի փոխնախարարը: Սերժ Սրապիոնյանը փառատոնի մասնակցության հավաստագրեր է հանձնել պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանին, Պոլսի «Լուսավորիչ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հակոբ Մամիկոնյանին և Արմավիրի «Արմավիր» պարախմբին:

 

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded