Վահան գյուղի հանդամասում արկ է հայտնաբերվել
SocietyՈստիկանության ճամբարակի բաժնում սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, հաղորդում է ստացվել, որ Վահան գյուղում` «Վարդանի քար» կոչվող հանդամասում, արկ է ընկած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ԿՍ տիպի հրանոթի կրակված արկ` ժանգոտված, կիսով չափ հողի մեջ խրված վիճակում:
Կատարվում է հետաքննություն: