Գյումրիում կգործի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը
SocietyԳյումրիում այսուհետ իր գործունեությունը կծավալի տարածաշրջանում ամենամեծ և իր բնույթով եզակի, բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը` հնարավորությ ուն տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին ձեռք բերել անհրաժեշտ տարրական գիտելիքներ, լուծել նրանց ժամանցի հարցը՝ մատուցելով զարգացման ծառայություններ եւ կազմակերպելով արհեստագործական դասընթացներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, տեխնոլոգիական լուծումներով և մատուցվող ծառայություններով միակը համարվող կենտրոնի կառուցապատման աշխատանքները սկսվել էին դեռևս 2013թ. հոկտեմբերից: Կենտրոնի կառուցման և հետագա գործունեության համար ֆինանսական աջակցություն եղել է «Կարիտաս Ավստրիա»-ի թիմի անհատ դոնորների միջոցներով: Ընթացքում միացել են նաև այլ կազմակերպություններ ու բարերարներ: Իր տեսակով և գործառույթով այս կառույցը եզակի է ՝ համալրված այլընտրանքային ջեռուցման և էլեկտրասնուցման համակարգով:
Ներկայումս կենտրոն ում 40 երեխայի տրամադրվում են մի շարք վերականգնողական ծառայություններ՝ ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա և այլն: 2015թ. նախատեսվում է ավարտին հասցնել կենտրոնի արտաքին բարեկարգումը և ցանկապատումը: Այն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված զբոսայգի, բանջարաբոստանային տնտեսություն, կենդանիներով թերապիայի տարածք, լճակ, հարևան թաղամասերի երեխաների և կենտրոնի սաների համար ինտեգրացված խաղահրապարակներ:
Ամբողջությամբ եղևնու փայտի ու ապակու համադրությամբ կառուցված այս շինությունը հարմամարեցված է հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հնարավորություն տալով ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլ նաև ազատ օգտվելու կենտրոնի բոլոր ծառայություններից: Կենտրոնի բացման ժամանակ ներկա բոլոր հյուրերին առաջինը ողջունեց և իր օրհնության հղեց Հայաստանի, Վրաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: Գերաշնորհ հայրը նախ հատուկ շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ աջակցելու և ծրագրի կողքին լինելու համար:
«Կարիտաս Ֆելդկիրխ»-ի տնօրեն Փիթեր Կլինգերը կարևորեց կենտրոնի գործունեությունն ի նպաստ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավման: Եղան նաև այլ շնորհավորանքներ և մաղթանքեր, բայց գլխավոր դերակատարը «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաներն էին՝ իրենց ելույթներով:
Արմենուհի Մխոյան