Blog.1in.am-ը գրում է.
Հավատացեք, որ եթե թռչելով ինքնաթիռով սկսեք անել նոյն սարսափելի բաները, ինչ այս նյութի մարդիկ, ապա մյուս ուղևորների ատելությունը ձեր հանդեպ ապահովված է: Ցավոք, ուղևորների վարքի կանոններում նշված չէ, որ բացի անվտանգության գոտիները կապելուց՝ հարկավոր է հետևել վարքի հասարակ կանոններին:
Ամենասարսափելի ուղևորների լուսանկարներն ամբողջ աշխարհից արդեն տեղադրված են Passenger Shaming կայքում, որը ստեղծել է նախկին բորտուղեկցորդուհի Շոն Քեթլինը: Նկարների օգնությամբ նա ձգտում է ամաչեցնել ուղևորներին: Լուսանկարներում կան ինքնաթիռում առանց գուլպաների քայլող ուղևորից մինչև կիսամերկ վիճակով ալկոհոլային ըմպելիքներ խմող պատանի:

























