Կովսական-Կապան ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժածի վիճակը միջին ծանրության է
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին` ժամը 09.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Կովսական-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին (ԼՂՀ տարածք) «ՎԱԶ - 2104» մակնիշի 34 ST887 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973թ. ծնված Մ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով Մ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: