Մենք մեր երկրի, պատմության, մշակույթի, կրոնի կրողներն ու դեսպաններն ենք. Մարիա Բարաղամյան
BlogԵրևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սեպտեմբերի 27-ը ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Տուրիզմի միջազգային օր։
Օր, որի նպատակն է խոսել տուրիզմի ոլորտի կարևորության մասին աշխարհի երկրների և քաղաքների համար, ինչպես նաև այն բացառիկ ներուժի մասին` դարձնելու մեզ շրջապատող միջավայրը ավելի լավն ու դրականը։
Օրվա խորհրդին հետևելով` շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ զբոսաշրջային ինդուստրիայի, սպասարկման ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մաղթելով բարձր գիտակցություն, որ մենք բոլորս, որ հարթակում էլ որ լինենք, մեր երկրի, պատմության, մշակույթի, կրոնի կրողներն ու դեսպաններն ենք։
