Բլատերը չի պատրաստվում վաղաժամ լքել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը
SportՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը չի պատրաստվում հեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից՝ Շվեյցարիայում իր դեմ բացված քրեական գործի պատճառով:
Այս մասին գրում են շվեյցարական ԶԼՄ-ները: Նախօրեին ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար: Յոզեֆ Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ: