Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված չորս զինծառայողների վիճակը կայուն ծանր է
SocietyԱդրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետևանքով վիրավորված և ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված չորս զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից, զինծառայողները գտնվում են հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին այցելել էր ՀՀ ՊՆկենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-իհյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը,որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ ՆորայրՄիքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), ՀարութՄաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: