Ալեգրի. «Յուվեն» աստիճանաբար կմիանա չեմպիոնական պայքարին
Sport«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտությունից (1:2) հետո հայտարարել է, որ իր թիմն աստիճանաբար կմիանա չեմպիոնական պայքարին: Գործող չեմպիոնը 6-րդ տուրից հետո ունի ընդամենը 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
-Չեմ կարծում, թե «Յուվենտուսը» վատ հանդիպում անցկացրեց: «Նապոլին» ուժեղ և կազմակերպված թիմ է, որին հաջողվեց հաղթել: Մրցակիցը հիանալի է խաղում հակագրոհների ժամանակ: Մեր թիմը դժվարին իրավիճակում է, բայց առաջնությունը դեռ երկար է տևելու:
Այժմ մենք պետք է խաղանք չեմպիոնների նման: «Յուվեն» աստիճնաբար կմիանա առաջին տեղի համար պայքարին, չնայած դժվար է լինելու: Մենք պետք է դուրս գանք անդունդից: Երբ ապաքինվեն վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, ես ընտրության մեծ հնարավորություն կունենամ: «Նապոլիի» դեմ դաշտի կենտրոնում կարող էին խաղալ միայն Էրնանեսը և Լեմինան,-Ալեգրիի խոսքը մեջբերված է «Sky Italia»-ից: