Դրախտային անկյունների տհաճ իրականությունը (լուսանկարներ)
LifestyleՄալդիվներ… այս բառը հնչում է այնքան նուրբ ու դյութիչ` հիշեցնելով բյուրեղյա մաքրությամբ լազուրե ջրերի և ոսկեգույն ավազով լողափերի մասին: Սակայն իրականում Մալդիվներում եղած մարդկանց մի մասը միանգամայն այլ տպավորություններով է վերադարձել։
Աղբահանության խնդիրն այնքան հրատապ է Մալդիվներում, որ իշխանությունները կղզիներից մեկը հատկացրել են որպես աղբահանության հսկայական վայր: Ուստի՝ այնքան տհաճ է պատկերացնել, որ այդ ամբողջ աղբը լողում է Ձեր «դրախտի» հարևանությամբ:
Բաց ծով թափվող աղբը յուրաքանչյուր փոթորկից հետո վերադառնում է լողափ` տհաճ անակնկալ մատուցելով լյուքս դասի հանգստի սիրահարներին:




Բացի այդ, օվկիանոսային ջրերն աղտոտում են մալդիվյան հայտնի բունգալոներում տեղադրված զուգարանները, որոնց միացված կոյուղատար համարգերը թաքնված են ջրի հատակին:




Fishki.net կայքը Մալդիվներից բացի ֆոտոշարքով անդրադարձել է այլ դրախտային հանգստավայրերի, որտեղ առկա է աղբահանության խնդիրը.
Ինդոնեզիա, Բալի


Ինդոնեզիա, Կուտա

Ծննդյան կղզի

Սև ծովի ափը
