Սպանություն Մալաթիայում. խանութում 38-ամյա կինը դանակի 30 հարված է ստացել. shamshyan.com
SocietyՔիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա:
Ոստիկանությունն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին։ Դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը, ում հայտարարության համաձայն, մարմնի վրա կա 30-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
Արմենիա բժշկական կենտրոնում կա նաև վիրավոր քաղաքացի՝ 39-ամյա Արտակ Ա․-ն: Վերջինս կասկածվում է Հ. Դարպազյանին սպանելու մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ սպանվածն ու կասկածյալը ամուսիններ են։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: