Առողջ քունը գեղեցկության գրավականն է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Գեղեցիկ և թարմ տեսք ունենալու համար կարևոր է մեծ ուշադրություն դարձնել քնի ժամերին և առողջ քուն ապահովելուն։
Առողջ քուն ունենալու համար անհրաժեշտ է հարմարավետ միջավայր ստեղծել սենյակում։ Պաստելային գույները կօգնեն տրամադրվել։ Ցանկալի է հնարավորինս հեռու դնել մահճակալը հեռուստացույցից և համակարգչից։ Կարևոր է ճիշտ ընտրել բարձը։ Շատ փափուկ անկողինը լավագույն տարբերակ չէ, խորհուրդ չի տրվում նաև շատ մեծ և ուռած, ինչպես նաև շատ տափակ բարձ ընտրել։
Կարևոր է քնելուց առաջ չսնվել, սակայն սոված քնել նույնպես խորհուրդ չի տրվում։ Քնելուց առաջ հետաքրքիր գիրք կարդացեք կամ հանգիստ երաժշտություն լսեք
Կանանց խորհուրդ է տրվում քնելուց առաջ մաքրել դիմահարդարումը, դեմքի մաշկը։