Ջոն Քերին ժամանել է Բաղդադ
International newsԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդպիսով մեկնարկել է Քերիի շրջագայությունը Մերձավոր արևելքում, որի հիմնական նպատակն է քննարկել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու վերաբերյալ հարցեր, ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցություն ստանալ տարբեր երկրներից:
Ջոն Քերին ողջունել է նախօրեին Իրաքի նոր կառավարության կազմավորումը Հեյդար ալԱբադիի գլխավորությամբ:
Ամերիկյան օդային ուժերը սեպետմբերի 8-ին և 9-ին 5 հարված են հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Արդեն իսկ ամերիկյան օդային ուժերի ռմբակոծությունների թիվն օգոստոսի սկզբից հասել է 153-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիան Իրաքին գնդացիրներ և զինամթերք է տրամադրել: Զենքերի ընդհանուր արժեքը կազմել է 1,6 միլիոն ֆունտ ստերլինգ: Աշխարհի տարբեր երկրներ ևս պատրաստակամություն են հայտնել օգնել Իրաքին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: